Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

  1. Ներմուծման ժամանակ պետք է տվյալ ապրանքի արժեքի 20 տոկոսը վճարել բյուջե: Կախված ինչ ապրանք է կարող է այլ հարկային պարտավորություն էլ առաջանալ:

  2. Եթե հաստոցները պոլիէթիլենային տոպրակների արտադրելու համար են նախատեսված, ապա 2022թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու են պոլիէթիլենային տոպրակների որոշ տեսակների օգտագործումը։ Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի կողմից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ՝ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *