Պահակի աշխատավարձի հաշվարկ

Suzy.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հաշվելու պահակի աշխատավարձը, եթե նա աշխատում է 3 օրը մեկ անգամ 24 ժամով, ամսվա ընթացքում 8 օր:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Պահակի աշխատավարձի հաշվարկ

  1. Բարև Ձեզ, հարգելի Սյուզի:
    Եթե պահակը աշխատում է ամսվա մեջ 8 օր 24 ժամով, ստացվում է, որ օրական պահակի գիշերային աշխատաժամանակը կազմում է 8 ժամ (22-ից մինչև 6-ը) հետևաբար, ամսական՝ 64 ժամ:

    Այս 64 ժամը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն, պետք է վճարվի հավելում՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
    Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափն էլ որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:

    Այսինքն, եթե պահակի դրույքաչափը սահմանվում է, օրինակ, 100 000 դրամ, ապա 8 օր 24 ժամով աշխատելու ամսվա համար, այդ պահակի աշխատավարձը կկազմի՝
    1. 100 000/24*8=520,83 (ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափ)
    2. 520.83*128+520.83*1.3*64=66667+43333=110 000 (ընթացիկ ամսվա աշխատավարձ)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *