Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

Անի.

Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

  1. Իսկ եթե ցույց տաք ձեռքբերում շուկայից, կազմեք գնման ակտ, կվճարեք 22 000 եկամտահարկ 40 000 շահութահարկի փոխարեն:

    0
  2. Շատ ավելի ուրիշ ծախսեր ունեմ, որոնք ես նունիսկ շատ անգամներ անտեսել եմ, վնասով չփակելու համար, կարծում եմ կարող եմ օգտվել նաև այդ պահից և խուսափել 40000 վճարելուց, բացի այդ դրամարկղս տվյալ ժամանակի համար փակել եմ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *