Պաշտոնի փոփոխություն

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը ազատվում է պաշտոնից և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում այլ պաշտոնում, արդյո՞ք վճարվում է վերջնահաշվարկը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե նույն կազմակերպության ներսում է այդ փոփոխությունը,ապա չի վճարվում վերջնահաշվարկ:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Կատարվում է լրիվ վերջնահաշվարկ, եթե ազատվել է աշխատանքից, եթե միայն պաշտոնի փոփոխություն է եղել, վերջնահաշվարկ չի կատարվում։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

Knarik
Knarik
4 տարի առաջ

Եթե մի հիմնարկից ազատվում է և ընդունվում է մեկ այլ հիմնարկությունում, ապա անպայման կատարվում է վերջնահաշվարկ, իսկ եթե նույն հիմնարկում է այդ փոփոխությունը կատարվում՝ ապա ոչ:

Կարինե
Կարինե
4 տարի առաջ

Եթե նույն հիմնարկում է, ոչ: Վերջնահաշվարկը հատուցում է բոլոր չօգտագործված արձակուրդների համար: