Կենսաթոշակի հաշվարկ

Հայրապետյան Հասմիկ.

Խնդրում եմ ասեք` 44 տարվա աշխատանքային թոշակի դեպքում ամսական թոշակի չափը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

54 570 դրամ:

Ալլա

Հոդված 15.Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:
3. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

Հոդված 16.Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը
(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը:
2. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 17.07.14 N 718-Ն, լրաց. 25.04.19 N 472-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 17.07.14 N 718-Ն)
1. Սահմանել՝
1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ.
2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.

Արմինե

Բարև ձեզ, որտեղի՞ց կարող եմ իմ աշխատանքային ստաժի տարիների մասին տեղեկություն ստանալ և անցկացնել գրքույկիս մեջ։ Նախապես շնորհակալություն։