Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik.

Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
8 տարի առաջ

Բարև Ձեզ, Հենրիկ: Ամեն դեպքում ստացված հաշիվները ներառվում են ԱԱՀ հաշվարկում, սակայն եթե խոսքը հարկային հաշիվների մասին է, դրանց մասով ԱԱՀ հաշվանցումները հետաձգվում են:

Henrik
Henrik
8 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Շնորհակալություն պատասխանելու համար, Արթուր ջան: Այսինքն, այդ ամիսների հանձնված հաշվետվությունների մեջ “ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների” տողում դեբետի տակ 0 գրեմ, իսկ այնուհետ հունվարի հաշվետվության մեջ դրանք բոլորը ներառե՞մ: