Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

  1. Քանի որ քարտը ընկերության անունով է, ոնց որ բանկային հաշվից, կանխիկացնելու դեպքում, եթե պետք է մուտք արվի դրամարկղ, ապա մուտքի օրդերով, եթե փոխառություն կամ շահաբաժին է վճարվում, ապա պայմանագիր կամ որոշում, եթե այլ ծախսեր, ապա առհաշիվ հաշվետվություն։

  2. Առհաշիվ տրամադրված գումարի համար պետք է կազմել առհաշիվ հաշվետվություն՝ անկախ վճարման եղանակից։

  3. Կարծում եմ, որ վճարման եղանակը չի ազդում առհաշիվ հաշվետվություն կազմելու համար, քանի որ միևնույն է գումարը կանխիկացվում է որոշակի նպատակներով ծախսելու նպատակով, հետևաբար պետք է լրացվի այն:

  4. Եթե կատարվել է գործարք կամ որևէ գործողություն առհաշիվ անձի հետ, ապա պետք է կազմել առհաշիվ հաշվետվություն:

  5. Պարտադիր է հաշվետվության կազմումը:
    ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1260-Ն որոշում, հավելված N 2.
    4. Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն՝ համաձայն N 7 ձևի, Դր-7, սույն կարգի 1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *