ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար

Gohar.

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար

  1. Հարգելի Գոհար, ոչ մի խնդիր էլ չի առաջանա: Գրանցեք Ձեր աշխատողին, պահումներն էլ կատարեք նույն կերպ, ինչպես ՀՀ քաղաքացու պահումներն եք կատարում :

    0
    1. Հարգելի Արթուր, աշխատողին գրանցում ենք, բայց ՌԴ անձնագրով չի ճանաչում, կարո՞ղ եք մեզ օգնել: Սոց. քարտ չունի, միայն ՌԴ անձնագիր:

      0
      1. Հարգելի Տաթևիկ,
        առանց հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) համակարգը գրանցում չի կարող իրականացնել, նախ պետք է աշխատողը ձեռք բերի ՀԾՀ, այնուհետև գրանցել: Այլևս խնդիրներ չեն առաջանա:

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *