Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

  1. Դուք պետք է ներկայացնեք հայտարարություն Արտոնագրային հարկ վճարերելու մասին, եթե զբաղվելու եք բացառապես վարսավիրական գործունեությամբ:

    0
  2. Բարև ձեզ: Ձեր գործունեությունը արտոնագրային հարկով է հարկվում: Կարող եք նայել Հարկային օրենսգրքի Հոդված 276

    Հոդված 276. Արտոնագրայ ին հարկով հարկման օբյ եկտը
    4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.
    4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում
    (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է
    համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ
    ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը

    Արտոնագրային հարկն նախապես եք վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանը սկսվելը:
    Դրույքաչափերը կարող եք նայել Հոդված 277. Արտոնագրայ ին հարկի ամսական դրույ քաչափերը:
    Խորհուրդ կտամ ամբողջ արտոնագրային հարկը կարդալ եթե դուք եք զբաղվելու հաշվապահությամբ:)

    0
  3. Այո, Ա/Ձ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն տաք շրջանառության հարկով հարկվելու մասին, էլեկտրոնային taxservice.am համակարգի միջոցով:

    0
  4. Գրանցվելուց 20 օրվա ընթացքում պետք է դիմում ներկայացնեք շրջանառության հարկ վճարողի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *