Սուտլիկ առևտրականը

Հարկեր

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…

Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…

Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք

Հադին չկարաց հիշի, Հյուդին չկարաց հիշի, Չատին մոռացավ, Մատին մոռացավ, հերս էլ չհիշեց, ե՛ս հիշեցի…

– Բա մեր ՀԴՄ կտրոնը…

Գնացի՜նք, գնացի՜նք, հասանք հետ: Երեք հատ ՀԴՄ կտրոն պահանջեցինք` ամեն բաժնի համար մի հատ: Էս երեք կտրոնից երկուսի վրա բան չկար գրած, մնի գրածն էլ չէր երևում…

Հադին չկարաց շահի, Հյուդին չկարաց շահի, Չատին չշահեց, Մատին չշահեց, հերս էլ չշահեց, ե՛ս շահեցի…

Աղբյուր` accountant.am

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Սուտլիկ առևտրականը

  1. Իսկ Դուք պահանջու՞մ եք ՀԴՄ կտրոն առևտուր անելիս: Ի՞նչպես են վերաբերվում դրան վաճառողները: Միգուցե Դուք հարկ վճարող եք: Ինչպե՞ս եք արձագանքում, երբ Ձեզանից կտրոն են պահանջում:

    0
  2. Շատ լավ պատմություն էր, կարևորը՝ իրականությանը մոտ: Ես կարծում եմ ՀԴՄ կտրոնները ավելի անհրաժեշտ են հարկային մարմիններին հարկերի հավաքագրման համար և ոչ թե շահումների համար: Ցավալի է, որ մեր ազգին պետք է ԼՈՏՈ և «Շահում», որպեսզի պահանջեն և պաշտպանեն իրենց իսկ շահերը (թոշակ, սոցիալական ապահովագրություն, նպաստներ և այլն): Արդյունքում տեսնում ենք “շահ” բառ-արմատի տարբեր դրսևորումները… իսկ հարկերի հավաքագրման գործում ոչինչ, ցավոք, չի փոխվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *