ՍՊԸ գրանցելու վերաբերյալ

Ռուբեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մտադրվում եմ բացել երկու ՍՊԸ տարբեր գործունեության համար, եթե առաջինում 100% բաժնետոմս ունեմ և երկրորդում 20%-ից պակաս, ապա այդ դեպքում կարո՞ղ եմ շրջ. հարկով ձևակերպել։ Հարց. հնարավո՞ր է երկրորդ ՍՊԸ կնոջս անունով գրանցել, որպեսզի 20-ի տեղը օր. 50% լինի և հնարավոր լինի նմանապես շրջ. հարկով ձևակերպել։ Շնորհակալ եմ նախօրոք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Բարև Ձեզ, Ռուբեն։ Օրենքի տեսանկյունից կարող եք, բայց խորհուրդ չէի տա, քանի որ ռիսկային է՝ փոխկապակցված համարվելու տեսանկյունից։ Իսկ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվելու։

Ռուբեն
Ռուբեն
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Բարև Ձեզ Արթուր, շնորհակալ եմ պատասխանի համար։ Առաջին գործունեությունը բժշկական ոլորտում է, իսկ երկրորդը մտադրվում է որպես տուրիստական։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Կարող եք երկրորդ ՍՊԸ-ն կնոջ անունով ձևակերպել, կլինեք փոխկապակցված,սակայն փոխկապակցված ճանաչում են ՊԵԿ ոորոշման հիման վրա,այնպես որ մինչ այդ կարող եք շրջհարկով գործել, բժշկական ոլորտում  գործունեությունը լիցենզավորման ենթակա է իմացեք,