26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Դուք հաշիվներ դուրս չե՞ք գրում։

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ամեն ֆիզ բաժանորդի համա՞ր։ Ոչ, մինչև այժմ հդմ-ով էր կանխիկ, հիմա թելսելով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Թել սելի հետ դուք պետք է ունենաք գործակալության պայմանագիր: Եթե մինչ այժմ վճարը ստացել եք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ, հարց դրամարկղային գրքի վարմանպահանջները պահպանել եք:Իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառում եք թե ոչ:
Հ.56
2. Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող կամ Օրենսգրքի 74-րդ գլխով սահմանված կարգով հսկիչ դրամարկղային մեքենա շահագործող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր:
Այո պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք վաճառքի գծով ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումները/մարումները: Իսկ դրա համար պետք է նաև ԱԱՀ վճարող հանդիսանաք:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, շրջհարկով ենք աշխատում, կանխիկի ժամանակ ստացված հասույթը օրվա վերջում դրամարկղի մուտքի օրդերով մուտք է եղել դրամարկղ, հիմա ունենք թելսելի հետ պայմանագիր, և բաժանորդների հետ, թելսելից մեզ փոխանցված գումարը ինչպե՞ս փաստաթղթավորել։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Դուք պայմանագրի հիման վրա թելսելին պետք է վճարեք իրենց հասանելիք միջնորդավճարների գումարը, իրենք էլ հաշիվ պետք է գրեն ձեզ մատուցված ծառայության դիմաց, փոխադարձ հաշվարկների ակտ էլ դրան զուգահեռ կարող եք կազմել: Ամեն դեպքում բիլինգային համակարգ կամ ծրագիր պետք է կիրառեք, ինչպես ձեր նման մյուս կազմակերպությունների մոտ է: Ֆինանսական տեսանկյունից պետք է վճարված միջնորդավճարը ձևակերպեք ծախս, իսկ հարկային տեսանկյունից դեռ չեք կարող, ԱԱՀ-ի համակարգով գործելու դեպքում կարող եք:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ, Տիգրան ջան, մեծահոգաբար բոլոր հարցերին պատասխանում եք և ուղղություն ցույց տալիս։ Իսկ սխա՞լ է, որ միանգամից հասույթը դրամարկղում ճանաչել եմ, առանց ԴՊ, արդյո՞ք խնդիրներ չի լինի։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Ոչինչ, եթե կարող եք, հետին թվով ուղղեք, եթե ոչ, ապա սեփական սխալների վրա էլ պետք է սովորել, հաջորդ ամսվանից կամ այս ամսվանից սկսած արդեն վարեք դեբիտոր-կրեդիտոր հաշիվները:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մերսի շատ։