ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի վերաբերյալ

Գրիգորի.

Ես կարո՞ղ եմ որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե վերցնել իմ ամառանոցի հասցեն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի վերաբերյալ

  1. Կազմակերպության գրանցումն իրականացվում է կոնկրետ հասցեով, այսինքն՝ Դուք կարող եք գրանցել ձեռնարկությունը միայն հիմնադիր փաստաթղթերում որոշակի իրավաբանական հասցե նշելու պայմանով, որը կարող է փաստացիորեն համընկնել կամ էլ ոչ: Եթե ընկերությունը դեռևս տարածք չի վարձակալել, ապա իրավաբանական հասցե կարելի է նշել ցանկացած հասցե, քանի որ կազմակերպության գրանցումը որոշակի հասցեով չի պարտավորեցնում ընկերությանը հետագայում գտնվել հենց այդ հասցեում: Իրավաբանական հասցեն պետք է միայն ձեռնարկության գրանցման համար:

    0
  2. Իրավաբանական հասցեի ընտրությունը պայմանավորված է ծանուցումներ ստանալու հնարավորությամբ, և վարչական շրջանի ընտրությունը համապատասխանաբար ընտրում է այն հարկային ծառայությունը, որտեղ հաշվառվում է ընկերությունը։

    0
  3. Այո, Դուք ազատորեն կարող եք ընտրել Ձեր կազմակերպության համար իրավաբանական հասցե, ավելին՝ Դուք Ձեր նախընտրած ժամանակ կարող եք իրավաբանական հասցեն փոփոխել ցանկացած վայր:

    0
  4. Այո, եթե Ձեր ամառանոցը ունի հասցե, Դուք Ձեր կազմակերպության իրավաբանական հասցեն կարող եք ընտրել Ձեր ամառանոցի հասցեն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *