ՍՊԸ-ի հաշվետվությունների վերաբերյալ

Բարի օր:
Գիտեմ, որ մյուս ամիս պետք է հաշվետվություններ ներկայացնել նոր բացված ՍՊԸ համար: Կասեք, էլ ի՞նչ  պետք է ներկայացնել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Nara MM

8 thoughts on “ՍՊԸ-ի հաշվետվությունների վերաբերյալ

  1. Դուք եթե գործում եք շրջհարկի դաշտում, ապա պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 20-ը եռամսյակային շրջհարկի հաշվարկ և եկամտային հարկի հաշվարկ ամսական, իսկ, եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, ապա ամսական ԱԱՀ հաշվարկ պետք է ներկայացնեք և եկամտային հարկի հաշվարկ ամսական, իսկ եթե գործում եք միկրոյի դաշտում, ապա ներկայացնում եք եկամտային հարկի հաշվարկ ամսական, եթե ունեք գրանցված աշխատող:

    0
  2. Գրեք, թե որ հարկման համակարգում եք գործում ու ի՞նչ գործունեություն է, արդեն աշխատող գրանցե՞լ եք, այդ տվյալներից ելնելով կարող ենք հստակ գրել հարցի պատասխանը:

    0
  3. Եթե միկրոյի դաշտում չեք, կախված գործունեության հարկման տեսակից՝ շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի հաշվետվություն, եկամտային հարկի հաշվետվություն և վիճ․ վարչություն ներկայացվող ամսական հաշվետվություն։

    0
  4. Պետք է գրեք` ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, ո՞ր հաշվետվությունները գիտեք, որ պետք է ներկայացնեք, և ըստ դրա կփորձենք օգնել:

    0
    1. Այդ դեպքում հոկտեմբեր ամսին՝ մինչև ամսի 20-ը կտաք շրջ․ հարկի հաշվետվություն։ Այս պահին հաշվետվություն հանձնելու պարտավորություն չունեք։

      0
  5. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն եռամսյակային հանձնում է շրջհարկի հաշվետվություն մինչև հաջորդ ամսի 20-ը ներառյալ և վճարում առաջացած հարկը։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *