ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել

Ժաննա.

Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել

  1. Լիզինգի դեպքում մեքենան դիտվում է որպես Ձեր կազմակերպության հիմնական միջոց, որի համար պետք է հաշվարկեք մաշվածություն:

  2. Ֆինանսական վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալված ակտիվը և համապատասխան պարտավորությունը պետք է ճանաչվեն ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքին համապատասխան: Վարձակալի մոտ ֆինանսական վարձակալության հաշվառման կարգը հետևյալն է.
    ա) վարձակալության սկզբում վարձակալված ակտիվը և ապագա վարձավճարների գծով պարտավորությունը պետք է ճանաչվեն միևնույն գումարով, որը հավասար է վարձակալված ակտիվի իրական արժեքին կամ նվազագույն վարձավճարների ներկա արժեքին, եթե վերջինս ավելի ցածր է: Նվազագույն վարձավճարների ներկա արժեքի հաշվարկման ժամանակ որպես զեղչման գործակից է օգտագործվում վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույքը,
    բ) սկզբնական ուղղակի ծախսումները ներառվում են վարձակալված ակտիվի արժեքի մեջ,
    գ) վարձավճարները պետք է բաշխվեն ֆինանսական վճարի և չվճարված պարտավորությունների նվազեցման միջև: Ֆինանսական վճարը վարձակալության ժամկետի ընթացքում ըստ ժամանակաշրջանների պետք է բաշխվի այնպես, որպեսզի ստացվի հաստատուն պարբերական տոկոսադրույք յուրաքանչյուր ժամանակաշրջանի պարտավորության մնացորդի նկատմամբ:
    Հավելում`
    Հաշվային պլանով գոյութույն ունի 119 հաշիվը, որը թույլ է տալիս հաշվառել ֆին. վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները, կրեդիտային մասում կարտացոլվի այն պարտավորության հաշիվը, որի հաշվին ձեռք է բելվել հիմնական միջոցցը` 413-ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ հաշվով, մնացած նշված Ձեր կողմից կատարվող ծախսերը դիտեք վարչական այլ ծախսեր համապատասխան հաշիվներում, իսկ վճարվելիք տոկոսնեըը` 7272-ֆին. վարձ. գծով տոկոսային ծախսեր, ամորտիզացիան հաշվեք գծային մեթոդով եթե այլ բան նախատեսված չէ ձեր կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *