ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար.

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

  1. Գոհար, քանի որ Դուք ԱԱՀ վճարող չեք հանդիսանում, Դուք չեք կարող ԱԱՀ-ով հարկային հաշիվ գրել, կամ հարկայինից ձեռք եք բերում հարկային հաշիվ-ապրանքագրերի բլանկներ, գրում եք ԱԱՀ-ով և ամբողջ ԱԱՀ-ի գումարը վճարում եք:

    0
  2. Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

    ԲԵՆԶԻՆԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխին համապատասխան՝ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը հարկվում է հաստատագրված վճարով:
    2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի`
    1) 508-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք,
    2) 521-րդ հոդվածի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանoրինակ oգտագործման հետ չկապված նպատակներով oգտագործելու համար:
    Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի վերը նշված դրույթները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
    1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բենզինի օտարումը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթով (այդ թվում` էլեկտրոնային) չի համարվում բենզինի մանրածախ վաճառքի գործունեություն (այդ գործունեության մասով կիրառելի չեն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխի դրույթները), ներառյալ նաև այն դեպքերում, երբ գնորդին բենզինի բացթողումը իրականացվում է կտրոններով` մատակարարի բենզինի մանրածախ վաճառքի կետից:
    2. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բենզինի օտարման մասով`
    1) բենզին ներմուծող համարվող մատակարարը դուրս է գրում հարկային հաշիվ, եթե իրացվող բենզինը ներմուծվել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո,
    2) բենզին ներմուծող չհամարվող մատակարարը դուրս է գրում հարկային հաշիվ, եթե իրացվող բենզինը ձեռք է բերվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթով (այդ թվում` էլեկտրոնային):
    3. Մատակարարի կողմից հարկային հաշիվների հիման վրա օտարված բենզինի մասով հարկերը հաշվարկվում են առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *