Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

  1. Հարգելի Նանա,

    Շահութահարկի համար պետք է տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
    դտ 7511
    կտ 5241
    Եկամտահարկի համար`
    դտ 7138
    կտ 5242
    Տույժ տուգանքների գծով`
    դտ 7144
    կտ ամեն մի հարկի հաշիվը

    0
  2. Հարգելի Varduhi, իսկ ինչու՞ մի դեպքում 7511, մյուս դեպքում 7138: Եթե կարելի է, բացատրեք` նման ձևակերպումն ինչո՞վ է պայմանավորված: Կանխավ շնորհակալ եմ:

    0
    1. Հարգելի LENA, այդ հաշիվների անունները ես գիտեմ, ինձ ուղղակի հետաքրքրում է` ինչու ենք ձևակերպում եկամտահարկի դեպքում 7138-Չփոխհատուցվող հարկերից ծախսեր, իսկ շահութահարկի դեպքում 7511-Ընթացիկ հարկի գծով ծախս (փոխհատուցում): Ինչու՞ շահութահարկի գծով ծախսը համարվում է փոխհատուցվող, իսկ եկամտահարկինը` ոչ: Բացի այդ շահութահարկի գծով արձանագրված խախտումը վերաբերում է նախորդ տարիների շահութահարկին, այդ դեպքում ինչու՞ ընթացիկ հարկի գծով ծախս: Կանխավ շնորհակալություն:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *