Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

  1. Եթե վարձակալը դուրս է գրել հարկային հաշիվ` թղթային կամ էլեկտրոնային, ապա պայմանագիրը նոտարով է, թե ոչ` հաշվանցման դրույթը կարգավորվում է ԱԱՀ մասին օրենքի 20, 23 և 43 հոդվածներով: Իսկ եթե ԱԱՀ նշված է միայն պայմանագրում, ապա ԱԱՀ գումարը հաշվանցվել չի կարող, եթե պայմանագիրը նույնիսկ նոտարական վավերացում ունենար: Սա, իհարկե, շատ կարճ:

    0
    1. Շնորհակալ եմ պատասխանի համար, բայց գոյություն ունի՞ Ձեր ասածը հիմնավորող ինչ-որ հոդված: Անչափ շնորհակալ եմ Ձեզանից:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *