Վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում արձակուրդի չօգտագործված կամ ավել օգտագործված օրերը հաշվելու համար, և ավել օգտագործված ավերի համար պահում անելիս ո՞ր օրենքով են ղեկավարվու՞մ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում

  1. Հարգելի Լիլիթ, վերջնահաշվարկը պետք է կատարել համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 170 կետ 2 -ի. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

    0
  2. Մինչև 2003թ հետ եք գնում, հաշվարկում եք միջինը դուրս գալու օրվա դրությամբ հաշվարկային միջին օրականը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *