Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Վերջնահաշվարկի վերաբերյալ

  1. Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել և հետո տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ, սակայն այն չի կարող տրամադրվել 18 ամսից հետո` ըստ օրենքի: Սակայն, եթե ստացվել է այդպես` ինձ թվում է` ներելի է:

    0
  2. ԱՕ Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
    2, Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

    0
  3. Դուք ճիշտ եք հաշվարկել, ըստ օրենքի աշխատանքից ազատելիս պետք է վճարել բոլոր տարիների չօգտագործած արձակուրգների դիմաց։ Խախտում չկա։

    0
  4. Ոչ, խախտում չկա: Աշխատանքային պայմանագիրը լուծելիս վճարվում է ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցում: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *