Վերջնահաշվարկ

Համլետ.

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում: Հարցը հետևյալն է: Աշխատակիցը երեք տարի աշխատել է, որի ընթացքում վերցրել է արձակուրդ միայն 15 օր: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Վերջնահաշվարկը պիտի կատարվի միայն վերջի՞ն տարվա համար, թե՞ կուտակած 2,5 տարիների համար: Որպես լրացում ասեմ, որ աշխատանքի ընդունվել է 2009-ի մայիսին, 2012-ի հուլիսի 30-ին իր դիմումի համաձայն ազատվել է: Արձակուրդ գնացել է 2010-ի օգոստոսին 15 օր: Նախօրոք շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Իրինա
Իրինա
13 տարի առաջ

Բարև Ձեզ, վերջնահաշվարկը պետք է հաշվարկեք և վճարեք նաև նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների համար:

Armine
Armine
13 տարի առաջ

Վերջնահաշվարկ պետք է կատարվի 2.5 տարվա համար:

Ջիվան
Ջիվան
13 տարի առաջ

Չօգտագործված արձակուրդների համար վճարվում է դրամական հատուցում, իսկ վերջին կես տարվա համար` վերջնահաշվարկ: