Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա.

Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

  1. Բարև Ձեզ, եթե ձեր աշխատավարձի չափը գրեք, կասեմ` ինչքան պիտի վճարեն ձեզ, ու ավելի պարզ կգրեմ, թե որքան պետք է վճարում կատարեն:

  2. Բարև Ձեզ, Դիանա: Նախ ասեմ, որ վերջնահաշվարկը վճարվում է ազատման օրը, եթե այլ` երկկողմ պայմանավորվածություն չի լինում, վճարման օրը հետաձգելու վերաբերյալ: Կարծում եմ, պետք է դիմեք Ձեր կազմակերպության գլխ. հաշվապահին և պահանջեք Ձեր հաշվարկային թերթիկը: Համամիտ եմ Լիլիթի հետ` եթե գրեք աշխատանքի ընդունման և ազատման ամսաթվերը, ինչպես նաև Ձեր աշխատավարձի չափը, ավելի հեշտ կլինի Ձեր հարցերին պատասխանելը:

  3. Նախ վերցրեք Ձեր հաշվարկային թերթիկը: Եվ հետո իրավունք չունեին Ձեր վերձնահաշվարկը ուշացնելու, Աշխատանքային օրենսգրքում հստակ գրված է, որ պետք է աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարվի ազատման օր: Ինչպես վերևում արդեն նշվել է, պետք է այդ ինֆորմացիան իմանանաք, որ կարողանանք Ձեզ օգնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *