Վերջնահաշվարկ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 21/07/2008-ից և արձակուրդ չի գնացել և աշխատանքից ազատվում է 30/04/2010-ին, ինպե՞ս պետք է վերջնահաշվարկ հաշվարկել: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

18 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Հարգելի Սյուզի ձեր աշխատողը փաստորեն 50 օրացուցային օր արձակուրդ ունի, այդ դեպքում վերցնում եք վերջի 12 ամիսների միջին աշխատավարձը, որն էլ բաժանում եք 30,4-ի բազմապատկում 50-ով: Վերջնահաշվարկի գումարից 3% սոց. և գործատույի սոց. վճար չի տրվում, միայն եկամտահարկ է պահվում:Վերջնահաշվարկի գումարը և ապրիլ ամսվա աշխատավարձը գումարում եք և ընդհանուր գումարից նվազեցուներ եք անում:Իսկ եթե գրեք թե ձեր աշխատողը ինչքան աշխատավարձ է ստացել ապրիլ ամսվա համար և 12 ամիսներց յուրաքանչյուրում ինչքան աշխատավարձ է ստացել այդ ժամանակ ես կհաշվարկեմ և կուղարկեմ ձեր ձեր հարցի ամբողջական պատասխանը:

    0
  2. Նախ հաշվում եք, թե քանի ամիս է աշխատել աշխատողը. Ձեր դեպքում` 21.3 ամիս(2008թ. Օգոստոսի 1-ից-2010թ. ապրիլի 30-ը 21 ամիս և հուլիս ամսվա 11 օրը ): Ապա հաշվում ենք, թե քանի անգամ նա կարող էր գնալ արձակուրդ աշխատանքի ընթացում` 21.3/12, և բազմապատկում նվազագույն արձակուրդի տևողությամբ` 21.3/12*28=49.7: Այնուհետև հաշվարկում եք աշխատողի միջին ամսական աշխատավարձը, ստացվածը բաժանում 30.4-ի որպեսզի ստանք միջին օրական աշխատավարձը, այնուհետև բազմապատկում եք 49.7-ով:

    0
  3. Շատ շնորհակալ եմ հարգելի Նաիրա Ձեր պատասխանի համար : Աշխատողն ապրիլ ամսվա համար ստացել է 90 000 դրամ , 2009թ.-ի փետրվարի մեկից նրա աշխատավարձը ամեն ամիս կազմել է 90 000 միային դեկտեմբերին ստացել է 102 000 դրամ 90000+12000 պարգևատրում : Խնդրում եմ պատասխանեք այդ պարգեվատրումը նույնպես մասնակցում է վերջնահաշվարկին

    0
  4. Սյուզի ջան պարգևատրումը նույնպես մասնակցում է վերջնահաշվարկի ժամանակ միջին աշխատավարձը որոշելու համար:90.000*12+12.000=1.092.000/12=91.000(մեկ ամսվա միջին աշխատավարձ)
    91.000/30,4*50=149.672 վերջնահաշվարկ +90.000 ապրիլ ամսվա աշխատավարձ=239.672
    Այդ ընդհանուր գումարից նոր պահումներ եք կատարում`
    1)90.000*3%=2.700 (աշխատավարձից է միայն 3% պահվում)
    2)239.672-2.700-30.000=206.972-80.000=126.972*20%+8.000=33.395 եկամտահարկ
    3)239.672-2.700-33.395=203.577
    Գործատուի սոց. վճարն էլ դե գիտեք 90.000-ից եք միայն տալիս:

    0
  5. Ի դեպ երևի գիտեք, որ անհատական հաշվետվություն պետք է հանձնեք տվյալ աշխատողի համար Ձև Ֆ10 (աշխատանքից ազատում):

    0
  6. Հարգելի Սյուզի վերջնահաշվարկի մեջ մասնակցում են ինչպես բոլոր պարգեւատրումները այնպես էլ պահումները: Այսինքն վերջին 12 ամիսների հաշվարկած (ոչ թե վճարված)աշխատավարձի միջինից է հաշվարկվելու ձեր 49.7(50) օր արձակուրդայինը:
    Удачи!

    0
  7. Հարգելի Նաիրա,
    Իսկ որտեղ է գրված որ վերջնահաշվարկի գումարից սոց չի պահվում?
    Սոց. իմ իմանալով չի պահվում միայն արձակման նպաստից, իսկ վերջնահաշվարկի գումարը նորմալ ձևով հարկվում է:
    Համենանյն դեպս նուն բանն է գրված ”
    «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” հրամանի 36 կետում:

    “36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
    Օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` կազմակերպության վերակազմակերպում կամ լուծարում, գործատուի մոտ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատում) ազատվող յուրաքանչյուր վարձու աշխատողի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցվող գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
    Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:”

    0
  8. Հարգելի Մարիամ խնդրում եմ նորից կարդացեք «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ հրամանի 33-րդ կետը,որտեղ հստակ նշվում է`
    Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
    Ինչքանով ինձ հայտնի է վերը նշված Սյուզիի հարցն էլ հենց սրան է վերաբերվում,այնպես որ ես չեմ սխալվել:

    0
  9. Հարգելի գործընկերներ, հարգելի Նաիրա, քանի-որ վերջնահաշվարկի գումարից սոցվճար չի պահվում, ապա գումարն ինչպես է արտացոլվելու անհատական հաշվետվության ԱՎՈՒՄ սյունակում, որպեսզի սոցվճարներին վերաբերող սյունակում համապատասխան տվյալներ լրացվեն: Նույնը` եկամտահարկի հաշվարկի դեպքում:
    Շնորհակալություն

    0
  10. Հարգելի Արթուր քանի -որ վերջնահաշվարկի գումարից սոց. վճար չի պահվում,ապա անհատական հաշվետվության ԱՎՈՒՄ սյունյակում չեք գրում տվյալ գումարը,օրինակ Սյուզիի դեպքում միայն ապրիլ ամսվա աշխատավարձի գումարը կգրվի տվյալ սյունակում (90.000),իսկ եկամտահարկի հաշվետվության մեջ գրվում է վերջնահաշվարկի գումարը, քանի-որ վերջնահաշվարկից եկամտահարկ պահվում է:

    0
  11. Շնորհակալություն Հարգելի Նաիրա: Բայց այնուամենայնիվ եկամտահարկի հաշվարկում հարկի գումարն ստացվում է հարկվող օբյեկտից նվազեցնելով նաև 3% սոցվճար, իսկ վերջնահաշվարկի դեպքում այդ <>-ը չկա… և ստացվում է, որ հաշվարկի ԱՎՈՒՄ-ն ու հարկի գումարը համապատասխան չեն!?

    0
  12. Հարգելի Արթուր երևի դուք ընդհանրապես անաշխատունակության նպաստ էլ չեք հաշվարկել, հակառակ դեպքում նման հարց չէր առաջանա, նույն է նաև այս դեպքում, քանի որ նշված նպաստից էլ սոց. 3% չի պահվում, իսկ եկամտահարկով հարկվում է…

    0
  13. Հարգելի գործընկերներ Ես շատ եմ հաշվարկել ու վճարել և’ անաշխատունակության նպաստ, և’ վերջնահաշիվ` չպահելով 3%: Հարցս եկամտահարկի հաշվարկի լռացնելու մասին է, քանի-որ այնտեղ չկա այն եկամուտների համար նախատեսված տողը, որոնցից չի պահվել 3%:
    Շնորհակալություն:

    0
  14. աշխատողը աշխատել է 7 ամիս,հետո 4ամիս ստացել է անաշխատունակության նպաստ
    ինչպես հաշվարկել վճարովի արձակուրդը

    0
  15. Բարև Ձեզ:
    Խնդրում եմ օգնեք: Գրանցվել եմ որպես աշխատող 2012թ-ի մարտի 1-ից, սակայն հանգամանքների բերումով ազատման դիմում եմ գրել 28.05.2012թ-ին: Ցանկանում եմ իմանալ` ինչքան պետք է կազմի իմ աշխատավարձի վերջնահաշվարկը, եթե գրանցված աշխատավարձս 45.000դրամ է, մեկ անգամ ստացել եմ պարգևատրում 60.000 դրամ: Ըստ պայմանագրի աշխատում եմ 6-օրյա գրաֆիկով` երկ-ուրբ 7 ժամ, շաբաթ` 5 ժամ:

    0
  16. Բարև ձեզ:

    Ես մի հարց ունեմ: Եթե աշխատողը եղել է գրանցված աշխատող ընդամենը 8 ամիս, այդ դեպքում վերջնահաշվարկ հաշվո՞ւմ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *