Վերջնահաշվարկ

Հասմիկ.

Խնդրում եմ շատ շտապ օգնեք: Աշխատողը ազատվել է աշխատանքից 2013թ-ի մարտի 15-ից: Նա ընդունվել էր աշխատանքի 2011թ-ի նոյեմբերի 1-ից և չի օգտվել արձակուրդից: 2011 և 2012թ-ին աշխատավարձը եղել է ամսական 60 000դր, իսկ 2013թ-ից 73585 դր, ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկը, չէ՞ որ 24,4% եկամտային հարկ պահելուց նա կտուժի: Խնդրում եմ, արձագանքեք շտապ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Ես որքան որ տեղեկացված եմ, վերջնահաշվարկի ժամանակ միջին աշխատավարձի հաշվարկման համար 2013թ-ից առաջ ընկած ժամանակաշրջանի համար որպես բազա ընդունվում է աշխատավարձ + գործատուի սոց վճար, իսկ 2013թ-ի համար` սովորական հաշվարկային աշխատավարձը:

    0
  2. Ողջույն, ժողովուրդ վերջին հույսս դուք եք:
    Աշխատել եմ 3 ամիս, ս.թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի7-ը, մաքուր աշխատավարջս կազմել է 69.xxx, վերջնահաշվարկ կատարելիս ինձ պատրատվում են տան 35.xxx,ընդ որում 29.xxx համարում են հոկտեմբեր ամսվա կես աշխատավարձը: Խնդրում եմ շտապ արձագանքել, քանի որ պատճառներ ունեմ չվստահելու նրանց, դրա համար էլ ցանկանում եմ իմանալ, թե ինչպես է կատարվում վերջնահաշվարկը ԱԱՀ-ն ներառյալ:

    Կանխավ շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *