Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ, օգնեք հաշվել վերջնահաշվակը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ, ազատվել է աշխատանքից 01.04.2016թ, յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դր: Աշխատանքային շաբաթը 5 օրյա է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Բարև ձեզ,

    01.12.2015-01.04.2016 – 4 լրիվ ամիս
    90 000 * 4 / 4 = 90 000 (Միջին ամսական աշխատավարձը)
    90 000 / 21 * 1.67 * 4 = 28,629 (Ներառյալ հարկերը)

    0
  2. Ամիսների քանակ միջինի համար՝ 4 ամիս,

    միջին օրական գործակից՝ 21 օր,

    միջին ամսական՝ 90 000 դրամ,

    միջին օրական՝ 4 286 դրամ,

    90 000 / 21 * 7 = 30 000, որից պահվում է եկամտային հարկ՝ 7 320 դրամ, եթե նպատակային սոց. վճարող է, ապա 1 500 դրամ, մնում է կանխիկ ստանալու 21 180 դրամ:

    0
  3. Եթե աշխատողը վերջին 12 ամսում չի աշխատել տվյալ հիմնարկությունում, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվելու համար աշխատած ամիսների աշխատավարձերի հանրագումարը բաժանվում է 12-ի, այլ ոչ թե աշխատած ամիսների քանակի:

    0
  4. Հարգելի Արփինե, եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *