Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Արփինե
Արփինե
10 տարի առաջ

90 000 * 4 = 360 000 / 12 = 30 000 / 21 = 1 428 * 8 = 11 424 դրամ

Astghik22
Astghik22
10 տարի առաջ

Բարև ձեզ,

01.12.2015-01.04.2016 – 4 լրիվ ամիս
90 000 * 4 / 4 = 90 000 (Միջին ամսական աշխատավարձը)
90 000 / 21 * 1.67 * 4 = 28,629 (Ներառյալ հարկերը)

Իրինա
Իրինա
10 տարի առաջ

Ամիսների քանակ միջինի համար՝ 4 ամիս,

միջին օրական գործակից՝ 21 օր,

միջին ամսական՝ 90 000 դրամ,

միջին օրական՝ 4 286 դրամ,

90 000 / 21 * 7 = 30 000, որից պահվում է եկամտային հարկ՝ 7 320 դրամ, եթե նպատակային սոց. վճարող է, ապա 1 500 դրամ, մնում է կանխիկ ստանալու 21 180 դրամ:

Կարինա
Կարինա
9 տարի առաջ
Ի պատասխան  Իրինա

Ներեցեք, իսկ 7 դա ի՞նչն է:

Արփինե
Արփինե
10 տարի առաջ

Եթե աշխատողը վերջին 12 ամսում չի աշխատել տվյալ հիմնարկությունում, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվելու համար աշխատած ամիսների աշխատավարձերի հանրագումարը բաժանվում է 12-ի, այլ ոչ թե աշխատած ամիսների քանակի:

Իրինա
Իրինա
10 տարի առաջ

Հարգելի Արփինե, եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Իրինա
Իրինա
10 տարի առաջ

Արփինե ջան, խորհուրդ եմ տալիս՝ օրենքը կարդացեք ամբողջությամբ: