Վերջնահաշվարկ

Քաջիկ.

Եթե աշխատողը մահացել է 11.12.2020թ., ես այս տարի ուզում եմ տալ վերջնահաշվարկ՝ ինչպե՞ս հաշվեմ եկամտային հարկի տոկոսը 22%, թե՞ 23%: Եվ ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Քանի որ հիմա եք վճարելու, պետք է հաշվեք եկամտային հարկը 22%, ուշացրել եք, իսկ տվյալ հանգամանքը հաշվի առած գրանցման հայտը ներկայացրել եք գոնե,ունի արձակուրդի օրեր չգնացած, բյուլետեն:

  2. Բարև Ձեզ: Աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանիորեն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից: Հաշվարկը կատարեք 11.12.2020թ.-ով (23 %-ով), ներկայացրեք եկամտային հարկի ճշգրտված հաշվետվություն, իսկ վճարումը կատարեք հիմա, բայց հաշվի առեք, որ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը. Աշխատանքային օրենսգրքի հոդված 198. Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը:
    Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի հատուցումն է վճարվելիք վերջին աշխատավարձի հետ միասին: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում աշխատողը կուտակում է 1.67 օր արձակուրդ, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր: Հաշվարկեք որքան է կուտակել այդ աշխատողը, ստացեք միջին ամսական աշխատավարձը, այնուհետև բաժանեք այն 21-ի՝ հնգօրյայի դեպքում, 25-ի՝ վեցօրյայի դեպքում՝ միջին օրականը ստանալու համար, դա էլ բազմապատկեք կուտակված արձակուրդի օրերով:
    Կարդացեք նաև 195-րդ հոդվածը՝ միջին աշխատավարձը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *