Վեցօրյա աշխատանքային շաբաթի վերաբերյալ

Կարինե.

Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վեցօրյա աշխատանքային շաբաթի վերաբերյալ

  1. Հարգելի Կարինե, որքանով ես տեղյակ եմ, օրենքով նման բան նախատեսված չէ: Աշխատողներին պետք է տրամադրել հանգստի 2 իրար հաջորդող օրեր(ՀՀ ԱՕ հոդված 142):

    0
  2. Հարգելի Կարինե, 6-րդ օրն աշխատելու համար վճարվում է ժամային դյույքաչափի 50%-ից ոչ պակաս հավելավճար, որի դեպքում սակայն պետք է հաշվի առնել, որ շաբաթական պետք է աշխատաժամանակը չանցնի 48 ժամը:

    0
  3. Հարգելի Կարինե,
    հանգստյան օրը աշխատողին աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է նախ տալ հրաման – ԱՕ 5-րդ հոդված: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից – ԱՕ 139-րդ հոդված:
    Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը – ԱՕ 146-րդ հոդված:
    Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով – ԱՕ 184-րդ հոդված:
    Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են ԱՕ 145-րդ հոդվածով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *