Տարածքի ենթավարձակալություն

Անի.

Հարգելի կոլլեգաներ,
կարո՞ղ եք ասել, ինչ հետևանքներ կարող է բերել, եթե կազմակերպությունը ենթավարձակալության տա իր գրասենյակի մի մասը և նոտարով ու կադաստրով չհաստատի այն: Այն տարածքը, որտեղ նա նստած է, վարձակալության է վերցված նոտարով և կադաստրով հաստատված է:
Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Տարածքի ենթավարձակալություն

  1. անշարժ գույքի հետ կապված գործարքները համաձայն հհ օրենսդրության պետք է գրանցվեն պետ.ռեգիստրում, այլապես դրանք կարգավորող պայմանագրերը համարվում են (կարող են համարվել) անվավեր: իսկ պետ.ռեգիստրն առանց նոտարի կողմից վավերացված պայմանագրի ոչ մի գործարք չի գրանցի: ուստի իրավաբանական տեսակետից վարձատուն կարող է վնասներ կրել վարձակալի կողմից ներկայացված տուժանքների հետևանքով եթե վարձակալությունը վաղաժամկետ ընդհատվի առանց վերջինիս համաձայնության: հարկային տեսակետից բնական է որ կճանաչվեն բոլոր եկամուտները, սակայն ծախսերի ճանաչումը տվյալ գործարքի մասով թե վարձատուի և թե վարձակալի մոտ շատ մեծ ռիսկի տակ է: բացի դրանից կարող են բարդություններ առաջանալ տվյալ հասցեով օրենսդրությամբ սահմանված գրցերի, գրանցամատյանների, հդմ-ի, … ստանալը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *