27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Վիկտորյա
Վիկտորյա
16 տարի առաջ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 1907-Ն որոշումը կարող եք գտնել http://www.arlis.am կայքում.
Ինչ վերաբերվում է հավելավճարի չափին, ապա ինչպես տեղեկացրեցին ՀՀ Աշխ. պետական տեսչությունում, համաձայն նոր որոշման այն 50 տոկոսից նվազեցվել է 30 տոկոսի: Ցավոք սրտի այդ որոշումը դեռ ինտերնետում չեմ գտել:

Վիկտորյա
Վիկտորյա
16 տարի առաջ

Փաստորեն առանձին որոշման մեջ չէր այլ հենց օրենսգրքում…
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
…«Հոդված 183. Աշխատանքի վարձատրությունը ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:
2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:»: