Տարածքի վարձակալություն

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Տարածքի վարձակալություն

  1. Սյուզի կազմակերպությունը ինքը պետք է պահի 10 տոկոսը տնօրենին վճարի 10 տոկոսով քիչ գումար և դա ցույց տա իր եկամտահարկի հաշվետվություններում

    0
  2. Սյուզի, պայմանագրի գումարի 10 տոկոսը վարձակալը պետք է վճարի որպես եկամտահարկ, բայց իմ կողմից խորհուրդ`կազմեք անհատույց վարձակալության պայմանագիր,որպես ավել գումար բյուջե չվճարեք

    0
  3. Սյուզի, իսկ վարձակալական վճարները այդ մի տարվա ընթացքում վճարե՞լ եք կազմակերպության տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձին: Նկատի ունեմ Ձեր դրամարկղային գրքում վարձակալական վճարները արտացոլվու՞մ են: Եթե ոչ, վճարումները հիմա ձևակերպեք, դրանցից 10 տոկոս եկամտահարկ պահեք, ցույց տվեք եկամտահարկի հաշվետվության մեջ և վճարեք բյուջե, որովհետև եկամտահարկը հաշվարկվում է վճարված և ոչ թե հաշվարկված եկամուտներից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *