Տարածքի վարձակալություն

Մարիամ.

Ողջույն բոլորին:
Հարցս հետևյալն է` A ընկերությունը B-ից վարձակալում է տարածք: Վարձակալության պայամանագրում նշված է, որ A ընկերությունը պետք է վճարի բոլոր իր կոմունալ ծախսերը /լույս, ջուր/: Սակայն տեղադրված չէ առանձին հաշվիչ, հետևաբար էլ ցանցի և երևան ջրի հաշիվները ստանում է B կազմակերպությունը: Որպեսզի A կազմակերպությունը կատարի իր փայ վճարները B կազմակերպությունը A-ին տալիս է առանձին ջրի, լույսի հաշիվ, ուր նշվում է տվյալ ամսվա ծախսը: A կամզակերպությունը համաձայն հաշիվում նշվախ գումարի վճարում է կատարում էլ ցանցերին կամ երևան ջրին:
Այժմ հարցս` նախ B կազմարեկպությունը արդյոք իրավունք ունի նման հարկային հաշիվ ներկայացնի, այդյոք այս պարագայում խոսքը չի գնում լույսի/ ջրի վերավաճքի մասին, որը թույլատրված չէ օրենքով:
2. Արդյոք A կազմակերպությունը իրավունք ունի մնան կերպ տրած հաշվով ծախս ճանաչի, որը այս պահին անում է:
3. Եթե գոյություն ունի B ընկերության հաշիվը ինչքանով է խելքամոտ,որ վճարում է իրականացվում մատակարարին:
4. Այս դեպքում, քանզի չկա առանաձնացված հաշվառում է ավելի ճիշտ չէ /B կազմակերպությունը A-ին տա հաշիվ, ուր նշվի վարձակալության գումարը, ուր կներառվեն A ընեկերության կոմունալ ծախսերը, և հաշվին ուղակի որպես տեղեկատվություն կցի կոմունալ ծախսերի իր մատակարարից ստացված հաշվի պատճեն:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Տարածքի վարձակալություն

  1. Մարիամ ջան շատ լավ հարց ես բարձրացնում ես ել ունեմ նույն պռոբլեմը անձամբ ես դրամարկղիցս այդ գումարները ելք եմ տալիս բայց շահուտահարկով որպես ծախս չեմ դիտում; Բայց շատ հետաքրքիր մոտեցում առաջարկեցիր ուղակի մնումա B կազմակերպությունը համաձայնվի 🙂

    0
  2. Այդ պայմանագիրը կնքված է Ա և Բ միջև,հետևաբառ Ա-ի կատարած ծախսերի համար հաշիվը տալիս է Բ-ն, հաշվարկները պետք է հիմնավորվեն ըստ հաշվիչների կամ նորմաների,որի մասին պետք է նշված լինի պայմանագրում,իսկ վճարումը կատարվի Ա-ի կողմից` Բ-ին,Բ-ն էլ ցանցին և,մնացածին:Իսկ Ա-ն համաձայն ստացված հաշվի կձևակերպի ծախս:

    0
  3. Հարգելի զրուցակիցներ, այդ ամենը հասկանալի և լոգիկայով կարելի է դուրս բերել, սակայն ես չեմ գտնում և ոչ մի օրենսդրական ակտ` որպեսզի կարողանամ հստակ փաստաբանել և համոզել ղեկաvվարիս որ այս պօահին նա սխալ է վարվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *