Վարձակալություն

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Կարող է գրել վարձակալություն 2 ամսվա համար և նշի ամիսները: Ոչ մի խնդիր չի առաջանա:

Յանա

Խնդիր չկա, դուրս գրեք հաշիվը, նշելով ծառայության մատակարարման ամսաթիվը:

Nerses

Վարձավճարի դեպքում կարող է հուլիս ամսին դուրս գրվել հաշիվ հետին ամսաթվով, այսինքն՝ հունիս ամսվա համար:

Tigran

Այս դեպքում` հունիսինը առանձին հաշիվ դուրս գրեք, հուլիսինը` առանձին, դուք հիմա հաշվարկ ԱԱՀ-ի կամ շրջհարկի չունեք ներկայացնելու:

karine

Այո, կարող եք դուրս գրել հաշիվ հունիսի և հուլիսի համար, ոչ մի խնդիր։

Ալլա

Դուք հունիսին եղել եք դադարի մեջ, և չեք կարող հունիսի և հուլիսի մինչև 15 -ի համար ներկայացնել հաշիվ, քանի որ դա կհամարվի գործունեության վերսկսում։
ՀՕ Հոդված 53. Հարկային հաշվարկի ներկայացումը
6․Եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների.
2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների:
Սույն մասի կիրառության իմաստով՝
1) որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրվանից, իսկ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի՝ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրվանից.
2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված` գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով՝ գործունեության վերսկսում չի համարվում՝
1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ.
2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.
3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.․․․․․