Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Այո, վճարելու է 12 000 դրամ դրոշմանիշային:
Ոչ, չեք կարող, դա կլինի դրամարկղային գրքի կիրառման կարգի խախտում: Եթե գործարքներ չեն կատարվել և որևէ հանգամանք չի խանգարում ներկա ժամանակով մուտք արեք:
Տեղափոխվող ապրանքի համար պետք է դուրս գրեք բեռնագիր, ուղեկցող փաստաթուղթ, մատակարարման հասցե պետք է նշեք անպայման:

Nona

Բեռնագիրը և ուղեկցող փաստաթուղթը նույնը չե՞ն, այսինքն՝ տեղափոխության փաստաթուղթը չի՞ միայն դուրս գրվելու:

Իննա

1․Դրոշմանիշային վճարը վճարվում է հաշվետու տարվա համար՝ անկախ գործունեության ամիսներից։
2․ Կանոնադրական կապիտալը պետք է լինի Ձեր առաջին գրառումը դրամարկղային գրքում։
3․ Տեղափոխման փաստաթղթում նշվում է առաքման հասցեն։

Ալլա

1. Դրոշմանիշային վճարը վճարվելու է իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Կանոնադրական կապիտալը մուտքագրում եք, երբ որ դրամարկղային գիրքը գրանցել եք։
3. Եթե արտադրանք եք առաքել առանց հաշիվներ գրելու, ապա դուրս եք գրում տեղափոխության փաստաթուղթ, որտեղ վայրը նշում եք այն վայրը, որը կնշեիք հաշիվ դուրս գրելուց, այսինքն՝ ուր որ տեղափոխել եք։:

Nona

Ալլա ջան, իսկ եթե ես չգիտեմ, որ խանութը որքան ապրանք է ստանալու և մի քանի խանութ են, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում, ո՞ր մեկի հասցեն նշեմ, դա չեմ հասկանում:

Karine

Դրոշմանիշային վճարը վճարում եք ամիսը 1 000 դրամ հաշվարկով։ Բացվելու պահից սկսած մինչև տարվա վերջ քանի ամիս որ կաշխատեք այդ ամիսների համար էլ կվճարեք։
2. Կանոնադրական կապիտալը գրանցումը պետք է կատարեք դրամարկղի գրքի գրանցման ժամանակ։

Tigran

1. 12 000 դրոշմանիշայինը տարվա հաշվով է ենթակա վճարման:
2. Կարող էին կանոնադրականի համալրումը կատարել նաև բանկային հաշվին մուտքով կամ կարող էր լինել գույքով:
3. Տեղափոխության փաստաթուղթը ներքին շարժի համար է, ոչ թե առաքման, ասենք՝ արտադրությունից ֆիրմային խանութ:

Nona

Տիգրան ջան, իսկ, եթե ես չգիտեմ, որ խանութը որքան ապրանք է ստանալու, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է փաստաթղթավորում արվի:

Anushik

Հարգելի Նոնա.
1․ Դրոշմանիշային վճարը վճարվում է հաշվետու տարվա համար՝ անկախ գործած ամիսների քանակից։
2․ Կանոնադրական կապիտալը կարող եք մուտքագրել դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով։
3․ Տեղափոխման փաստաթղթում նշվում է մեքենայի տվյալները։