Տնօրենին փոխարինելու վերաբերյալ

Մագա.

Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Տնօրենին փոխարինելու վերաբերյալ

  1. Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
    Հիմնադիրի կամ հիմնադիրների որոշելիք հարց է:
    Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր: Դա Ձեր խնդիրը չի, դա ժառանգության հարց է:
    Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում: Ոչ, իմաստը, չէ որ նա փոխտնօրեն է:

  2. Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
    Տվյալ գործունեության հիմնադիրը պետք է փոխարինող նշանակի, կամ տվյալ լիազորությունները դնի մեկ այլ աշխատողի վրա, ներքին հրամանի միջոցով:
    Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
    Կազմակերպության հիմնադիր կարող է դառնալ, եթե կտակել է այլ անձի այդ անձը կամ նրա ժառանգը, եթե այլ բան սահմանված չէ պայմանագրով կամ այլ իրավական ակտով:
    Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:
    Ներքին հրաման կազմեք, մինչև տնօրենի վերադառնալը կարող է կատարել տնօրենի պարտականությունները:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *