Տուգանք ՀԴՄ չտեղադրելու համար

Արմեն.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է, արդյո՞ք համակարգչային կենտրոններին պետք է ՀԴՄ, եթե պետք է, ապա ինչքան է առաջին անգամվա տուգանքը ՀԴՄ չունենալու դեպքում: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Տուգանք ՀԴՄ չտեղադրելու համար

  1. Այո, ՀԴՄ պարտադիր է: Համաձայն ՀԴՄ կիրառման մասին ՀՀ օրենքի Հոդված 11-ի հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:
    Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է վեց հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
    2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *