Փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ ո՞ր իրավական ակտով են սահմանված ոչ պետական իրավաբանական անձանց (օրինակ՝ ՍՊԸ-ներ) փաստաթղթերի պարտադիր պահպանման ժամկետները, փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ

  1. “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 22-ում նշվում է որոշ փաստաթղթերի պահպանման ժամկետների մասին.

    Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

    Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել`

    դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող հինգ տարուց,

    ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

    0
  2. Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածով, “Արխիվային գործի մասին” ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը հաստատելու մասին 20.10.2005թ. N 1882-Ն որոշումով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *