27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Նկարներ ուղարկելը բավարար հիմք չէ,պետք է գույքագրման ցուցակ կազմվի ու այն ստորագրված ներկայացնի, նյութական պատասխանատվության հարց է նաև: Կարող է նաև մեկ անձ գործուղվել ու տեղում գույքագրել:

Նառա
Նառա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք, ես դա չկարողացա գտնել, որ պարտադիր է գործուղումը: Եթե կարող եք՝ խնդրեմ ասեք: Մնացած մասերով կազմված և ստորագրված է մասնաճյուղի տնօրենի կողմից: Հարցս, արդյո՞ք պարտադիր գործուղում պետք է լիներ, թե՞ ոչ, այդ կետն է անհրաժեշտ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նառա

Պարտադիր գործուղման հարցը դա կազմակերպության կազմակերպական հարց է, եթե չեք ուզում գործուղել ու կա գույքագրման հրաման,ապա գրեք այդ հրամանում որ մարզերում գտնվող գույքի գույքագրումն իրականացվում է այսպես: Գույքագրման նպատակը առկա գույքի վիճակը ու առկայությունը հաշվելն է: Գործուղումը ինչ է դա, դա Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարող է տնօրենի հրամանով հանձնաժողով ստեղծվի տեղում/ մարզում գույքագրում կատարելու համար մարզի տնօրենի գլխավորությամբ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Եթե պատասխանատու անձը մարզում է և ինքը պետք է անցկացնի գույքագրումը՝ այո կարող է, փաստաթղթերում պատասխանատու անձ նշեք տնօրենին, ով պատասխանատու է գույքագրման համար։

Նառա
Նառա
4 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Շնորհակալություն բոլորին պատասխանելու համար։