24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Դուք խնդիր եք ստեղծել, ինչու ձեր բանկում անկանխիկով ռուբլի չեք գնել, եթե այդպես ձեռնտու է եղել, ապա առհաշիվ գումարի հաշվետվության ու ռուբլով դրամակղային գրքի վարման խնդիր եք ստեղծել։

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բայց նույն օրը գումարը դրամարկղ մուտքագրելու փոխարեն վերադարձվել է ռուբլու հաշվին: Այս դեպքու՞մ էլ խնդիր կառաջանա։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Այո կառաջանա, դրամով դրամակղային գրքով երևում է այդ ելքը, իսկ ռուբլով դրամակղային գիրք վարում եք,որ երևա կանխիկի մուտքը բանկային հաշիվ։

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ներեցեք հարգելի Տիգրան, բայց դրամարկղից դրամով ելք չի եղել: Բանկի դրամային հաշվից է փոխանցվել առհաշիվ անձին, որն էլ նույն օրը նույն գումարին համարժեք ռուբլի է վերադարձրել (տարադրամի փոխանակման փաստաթուղթը առկա է):

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Լավ, իսկ ռուբլով դրամակղային գիրք վարում եք, որ երևա կանխիկի մուտքը ռուբլով բանկային հաշիվ,իհարկե տարադրամի փոխանակման փաստաթուղթի հիման վրա։

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ոչ,ռուբլով դրամակղային գիրք չի վարվում, քանի որ դրամարկղ մուտք անելու համար պահանջվող ժամկետը չլրացած՝ այսինքն՝ նույն օրը, գումարը վերադարձվում է բանկային հաշվին:
Հոդված 385 3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

Նունե
3 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Տարադրամի փոխանակման փաստաթուղթը կցեք գործարքին, ոչ մի խախտում էլ չկա, քանի որ մնացած բոլոր գործարքները կատարվել են անկանխիկ:

Աննա
Աննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Նունե

Շնորհակալություն: