ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

Արմեն.

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:

3 մեկնաբանություն - “ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

  1. Բարև Ձեզ Արմեն: Խնդրեմ…

    “Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
    1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:”:

    Թող ներեն ինձ այս օրենքը գրողները, բայց ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, հանուն ինչի? են գրել….չգիտեմ:

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան
    “ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
    http://www.ens.am

  2. Հարգելի Էդիկ
    Օրենքի տրամաբանությունը կայանում է ՀՀ-ում քարտային վճարահաշվարկային համակարգի զարգացման խթանումը ապահովելու մեջ: Մասնավորապես խնդիրը ՀԴՄ կտրոնների խաղարկման մեջ է: Եթե քաղաքացու համար մոտիվ է հանդիսանում ՀԴՄ կտրոնը` շահում ունենալու ակնկալիքով, ապա նա բնականաբար կնախնտրի կանխիկ ձևով գնումներ կատարել, ուստի օրենքի նման փոփոխությունը միտված է քաղաքացու տեսանկյունից ստեղծելու հավասար մոտիվացիա պլաստիկ քարտերի միջոցով վճարում կատարելու համար:
    Հարգանքով,
    Մհեր Փարվանյան
    “ԷՄ ՋԻ ՓԻ ԷՄ Քնսալթ” ՍՊԸ

  3. Վերոգրյալը վերաբերում է Օրենքի տրամաբանությանը արդյունավետ կառավարման տեսանկյունից: Բացի այդ օրենսդիրը նպատակ է հետապնդում նաև ապահովել հավասարության հանրաճանաչ իրավական սկզբունքը և դրանով հանդերձ բացառել խտրականությանը, ինչը ինքստինքյան տեղի կունենար պլաստիկ քարտերով վճարում կատարող անձանց ՀԴՄ կտրոն չտրամադրելու պարագայում:
    Հարգանքով
    Մհեր Փարվանյան
    “ԷՄ ՋԻ ՓԻ ԷՄ Քնսալթ” ՍՊԸ

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *