Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե պոս տերմինալով քարտով եք վճարել, ապա այո, դրա հետ տրվում է ՀԴՄ կտրոն:
ՀԴՄ տալուց հրաժարվելու դեպքում թող ծառայություն ստացող ֆիզ. անձի անունով դուրս գրեն հարկային հաշվարկային փաստաթուղթ, տպեն ու Ձեզ տան:

Lia Sargsyan

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ մեկնաբանության համար, վճարումը կատարվել է EasyPay վճարյին տերմինալի միջոցով, կանխիկ գումարով:

Տիգրան

Ուրեմն մնաց ծառայություն ստացող ֆիզ. անձի անունով դուրս գրեն հարկային հաշվարկային փաստաթուղթ, տպելու ու Ձեզ տալու տարբերակը: ՀՕ հ,56 մաս 1 1. Կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

Ալլա

Եթե տերմինալի կտրոնի վրա տպված ինֆորմացիան բավարարում է հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին /ՀՕ հոդված 55/ ապա, այն կարող է հանդիսանալ հիմնավոր փաստաթուղթ և ՀԴՄ կտրոն պետք չի։

Lia Sargsyan

Հարգելի Նունե, շնորհակալ եմ պատասխանի համար:
Այն ընկերությունը, որտեղ ներկայացրել եմ տվյալ կտրոնը, նշում է, որ այն պետք է ունենա ֆիսկալ համար, որպեսզի ընդունեն:
Ես ուսումնասիրեցի ԿԲ կանոնակարգը ՖԳԻԱՍ (ֆինանսական գործարքների իրականացում առանց սպասարկողի) սարքերի վերաբերյալ, այնտեղ նման պահանջ չկար, բայց հնարավո՞ր է, դա հարկային օրենսգրքի պահանջ է:

Anushik

Ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը հիմնավորվում է հարկային հաշվով, ճշգրտող հարկային հաշվով, հաշիվ վավերագրով, ճշգրտող հաշիվ վավերագրով, ՀԴՄ կտրոնով, եթե կտրոնը սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, պարունակում է ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):