Փչացած սննդամթերքի փոխհատուցում

230

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:

Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Փչացած սննդամթերքի փոխհատուցում

  1. Իմ կարծիքով հարկային հաշվառման տեսանկյունից առաջանալու է շահութահարկի պարտավորություն:

    0
  2. Ֆինանսական հաշվառման տեսակետից փչացած ապրանքը ճանաչվում է ծախս, իսկ անհատույց ստացվածը (ինչպես նաև հարկային տեսակետից)` եկամուտ։ Հարկային հաշվառման տեսակետից, որքան գիտեմ, փչացած ապրանքը ճանաչվում է ծախս, եթե կազմվում է համապատասխան արձանագրություն հարկային մարմնից ներկայացուցչի հետ միասին։ Այս դեպքում ծախսագրվում է նաև մաքսատանը վճարված ԱԱՀ-ն, եթե այն պիտի վճարվեր։

    0
  3. Խնդրում եմ օգնել: Կարո՞ղ եք տրամադրել նամակ-բողոք հայտնաբերված խոտանի վերաբերյալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *