Քանի՞ առաքման գիրք է հարկավոր

Հասմիկ.

Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում):
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Քանի՞ առաքման գիրք է հարկավոր

  1. Յուրաքանչյուր հասցեի համար անհրաժեշտ է ունենալ մեկ առաքման գիրք,տվյալ դեպքում,պահեստի հասցեով`մեկ:Իսկ եթե առաքումը կատարվում է,անմիջապես ավտոմեքենայից,ֆակտուրաներն էլ գրվում են առաքման հասցեում,այսինքն`շրժիկ մեթոդով,ապա ամեն մեքենաի համար ,նույնպես,պետք է ունենալ առանձին առաքումների գիրք,այն էլ հարկային մարմնի ղեկավարի գրավոր թուլտվության հիման վրա:

  2. Շնորհակալ եմ պատասխանների համար.
    Մեքենաները ապրանքը պահեստից տանում են համաձայնեցված հասցեներ, որոնց մի մասը պատվերը արել են նախօրոք մյուսները ` ոչ. տվյալ դեպքում առաքման գիրքը պիտի լինի պահեստում թե մեքենայում? բացի երկու առաքման գիրքերից ես նշել էիր, որ կա ևս մեկ, այն օգտագործվում է արտադրված արտադրանքը պատրաստի արտադրանքի պահեստ տեղափոխելու համար, իսկ մյուս երկու գրքերով արդեն պահոստից դուրս է գրվում Հ/Ֆ. տվյալ մոտեցումը ճիշտ է հարգելի Թեմուր?

  3. Սիրելի Հասմիկ ավելի նպատակահարմար է , որ լինի 1 առաքման գիրք հաշվապահությունում, իսկ արտադրված արտադրանքը պահեստ տեղափոխելու համար առաքման գիրք հարկավոր չէ, եթե ՀԾ-ով ես աշխատում, պարզապես պատրաստի արտադրանքի տեղաշարժ ես կատարում մի պահեստից մյուսը:

  4. Բարև Հասմիկ,ասեմ որ այն ապրանքների համար,որոնց ֆակտուրաները արդեն համաձայնեցված են և փոփոխության ենթակա չեն,կարող էք ձևակերպել այն առաքման գրքով,որը գտնվում է պահեստում,իսկ այն ապրանքների , որոնց մասով չկա ճշտգրտված քանակներ և ասորտիմենտ,դրանք հնարավոր չի և չի կարելի ձևակերպել պահեստում գտնվող առաքումների գրքով,այլ ունենալ առաքումների գիրք կոնկրետ ցրող մեքենայի վրա գրանցված և կատարել ձևակերպումներ:Առաքման գրքերը պետք է լինեն միայն այն հասցեում,որ հասցեի վրա ձևակերպված է այդ գիրքը: Օրինակ` պահեստի գիրքը առաքող մեքենայում չպետք է լինի,չի թուլատրվում:Մեկ հասցեում կարող էք ունենալ միայն մեկ առաքման գիրք,իսկ եթե, ինչպես դուք էք ասում ,կա երկու գիրք միայն պահեստում,դա սխալն է` և Ձեր ,և ՏՀՏ-ի: Անուշ ,Ձեր կարծիքը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին ,թեկուզ այն ,որ առաքման գիրքը հաշվապահությունում չի պահվում,այլ այն առաքման ժ-կ պետք է լինի պահեստում,առաքման կետում:

  5. Հարգելի Թեմուր, կա հարկային տեսչության կողմից տպագրված գիրք, որտեղ տրված օրինակում նշվում է, որ արտադրված արտադրանքը պահեստի առաքման գրքով պետք է մուտք լինի պատրաստի արտադրանքի պահեստ, իսկ արդեն պահեստ մուտք եղածները պետք է դուրս գրվեն 2 մեքենաների համար առանձին հաստատված առաքման գրքերով.ուղղակի եթե գրքերը գտնվում են նշված հասցեում և շրջիկ կերպով չեն գտնվում մեքենաների մեջ, ապա նախօրոք պատվեր չտրված խանութներին կատարված վաճառքի դեպքում ինչպես լրացնել գրքերը? Իսկ ըստ Ձեզ հարկայինի գրքում նշված օրինակը գրքերի օգտագործման ճիշտ չէ? ՏՀՏ նշում է նաև, որ նախօրոք չտրված պատվերների համար պետք է պահել ՀԴՄ:
    Սիրելի Անուշ աշխատում եմ ՀԾ-ով բայց գրքերը հաստատված կան ինչ անեմ դրանք, պիտի լրացնեմ չէ?
    Հասմիկ Գալստյան

  6. Բարև Ձեզ Հասմիկ,ինչպես ես եմ պատկերացնում, Ձեր մոտ կատարվում են բազմաքայլ առաքումներ և դուք այս ձևով (մեթոդով) ճշտել այս հարցը, կդժվարանաք,քանի որ դա լուրջ մոմենտ է,դիմեք Ձեր մոտակայքում (ռեգյոնում) որևէ փորձառու հաշվապահի օգնության և տեղում միասին ուսոմնասիրեք գրքերը և կայացրեք ճիշտ և վերջնական որոշում հետագա ընդացքի համար,հակառակ դեպքում կարող է 28 հոդվածի ստուգման ժամանակ և դուք անձամբ և Ձեր կազմակերպությունը լուրջ պրոբլեմնների առաջ կանգնեք;Ցտեսություն,հարգանքներով`Թեմուր Գալստյան, ք.Հրազդան:

  7. Բարև Ձեզ. Ձեր նշված տարբերակից արդեն օտգվել եմ. Ամեն դեպքում շնորհակալ եմ Ձեր բովանդակ պատասխանների համար.
    Հարգանքներով` Հ. Գալստյան, ք.Երևան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *