Քանի՞ օր է արձակուրդ ստանում ուսուցիչը

Լուսինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե դա ձեր առաջին աշխատանքային տարին է, ապա կհասնի լրիվ 35 օրը, քանի որ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն` 2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը: Դուք մայիսից գնալով ֆիզ. արձակուրդ, դա համարվում է աշխատանքային ժամանակահատված ու դառնում է աշխատանքային երկրորդ տարի և ունեք իրավունք ձեր ընտրությամբ գնալու արձակուրդ:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Կարող եք տրամադրել 35 օրն էլ, քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդը ևս ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատված է:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Կարող է 35 օրն էլ ստանալ:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Ես համարում եմ, որ ուսուցչին հասնում է այդ աշխատած 9 ամսվա հասանելիք արձակուրդայինը, քանի որ կարող է երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ազատվի աշխատանքից և այդ դեպքում կստացվի որ ավել է փոխանցվել իրեն:

Karina Kag
Karina Kag
5 տարի առաջ

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Հղիության և ծննդաբերության արձակուրդը համաձայն ԱՕ 165-րդ հոդվածի 3-րդ կետի ներառվում է ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժում: Հետևաբար 35 օրն էլ կարող եք տրամադրել: