Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա

  1. Եթե դուք աշխատելու եք միկրոյի դաշտում՝ ծախսագրման խնդիր չի առաջանում, եկամուտը պետք է արտացոլեք կամ ՀԴՄ-ի միջոցով կամ հաշիվ ապրանքագրի: Շրջհարկի դեպքում հարկվելու եք որպես արտադրություն՝ 3.5%:

    0
  2. Ամեն դեպքում Դուք պետք է վարեք ֆինանսական հաշվառում: Եկամուտը կարող է երևալ թե՛ ըստ ՀԴՄ-ի, թե՛ ըստ դուրս գրված մատակարարման հաշիվների: Ծախսերի հաշվառումը Դուք Ձեր ֆինանսական հաշվառմամբ վարելու եք, որը շրջհարկի հաշվարկում չի երևալու, քանի որ դա արտադրական գործունեություն է: Ավելացնեմ, որ Ձեր 28.08-ին տրված նախորդ հարցին այսօր արձագանքել եմ կարդացե՛ք:

    0
  3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում աշխատելու դեպքում՝ ծախսագրման խնդիր չի առաջանում, եկամուտը պետք է արտացոլեք ՀՀ ՀՕ 55-րդ հոդվածով նախատեսված հաշվարկային փաստաթղթերով: Նայած ինչ կազմակերպաիրավական ձևով եք աշխատում: Ծախսագրման խնդիր կառաջանա շահաբաժինների հարկման ժամանակ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *