Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen.

Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

  1. Հարգելի Աշխեն, նման առանձին օրենք չեմ հանդիպել, սակայն ֆիզ. անձանց գործունեությանը վերաբերող տարբեր կետեր կան տարբեր օրենքներում, օրինակ` եկամտահարկի օրենքում:

    0
  2. Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրավում են բազմաթիվ օրենքներով` մասնավորապես ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայատարարագրման մասին օրենքով, եկամտահարկի մասին օրենքով և մի շարք այլ օրենքներով և իրավական ակտերով

    0
  3. Բարև Աշխեն,կարող եմ ասել,որ այն բոլոր օրենքները, կառավարության որոշումնեերը և գերատեսչական նորմատիվ ակտերը,որոնք վերաբերվում են անհատ ձեռնարկատերերին,վերաբերվում են նաև Ձեր կողմից նշված ֆիզիկական անձանց,իսկ դրանք` շատ,շատ են:

    0
  4. Հարգելի կոլլեգաներ, ես ճշտել եմ, որ դա կոնկրետ 2007թ հոկտեմբերի 11 ընդունված ՀՀ Օրենքն է ” Կազմակերպությունների և ֆիզ.անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին”. Հիմա հարցս ունի այլ խմբագրություն. ” Երբ նշված ֆիզ անձը /որը Ա/Ձ չէ, սակայն հաշվառված է ՀՏ-ում և ունի ՀՎՀՀ/ համագործակցում է իրավաբանական անձի հետ / եկամուտ է ստանում նրանից/, արդյոք կարող է դուրս գրել հաշիվ-ապրանքագիր և տվյալ իրավաբանական անձը այդ դեպքում չի դառնում նրա համար հարկային գործակալ: Նախապես արձագանքների համար շնորհկալ եմ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *