Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք

Սուրեն.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք

  1. Կանխիկ վճարում կարող եք կատարել մինչև 300 000 դրամի չափով, իսկ դրանից առավել միայն փոխանցումով:

  2. Բայց եթե ֆիզիկական անձ է, ինչպե՞ս իրեն փոխանցում կատարեմ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ինձ լրացված առքուվաճառքի պայմանագիր ուղղարկել: Շնորհակալություն:

  3. Կներեք հարցը ճիշտ չեմ հասկացել: Գնման ակտը կարող եք կազմել մինչև 300.000-ի դեպքում: Մնացած 300.000-ը կարող եք լրացնել մեկ այլ ամսաթվով, ասենք հաջորդ օրվա ամսաթվով: Կամ մնացած 300.000-ի համար կազմել 2 կամ երեք գնման ակտ:

  4. Գրեք իմ էլ. փոստին, կուղարկեմ պայմանագրի ձևը, բայց ոչ լրացված, որովհետև չունեմ այդ տարբերակը` r.matevosyan.94 շնիկ mail.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *