Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Artur.

Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?

14 մեկնաբանություն - “Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

  1. Ոչ միայն գործատույի սոցա պահվում Արթուր ջան խորհուրդ կտամ սոցի հրահանգը կարդաս հրահանգի մեջ շատ պառզ գրված է:
    Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):

  2. Բարև Արթուր,իսկ ինչու ոչ?Աշխատավարձի հաշվարկային տեղեկագրի մեջ կատարեք բոլոր պահումենը`սոց.վճար,եկամտահարկ,3 %,եթե ունեք արհ. միություն.պահեք 1 %.և այլ……

  3. Բարև Ձեզ, Արթուր։ Եթե ձևակերպեք աշխատանքային պայմանագրի ձևով, բացի գործատուի սոց. վճարից պետք է փոխանցեք նաև այդ 60000-ի 3 տոկոսը, որպես սոց վճար, և, եկամտահարկը, համապատասխան դրույքաչափով։ Եթե ձևակերպեք քաղ.- իրավական պայմանագրի ձևով, որը, երևի, ամենահարմարն է տվյալ դեպքում, կատարումեք վերը նշված բոլոր փոխանցումները, բացի 3 տոկոս սոց. վճարից։

  4. Արթուր բարև, գործատուների մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում /3 տոկոս չռն մուծում/:

  5. Հարգելի Սոնյա, հաշվապահության մեջ – ով չեն շարջվում, եթե հարց տվողին մոլորության մեջ մի գցեք խնդրում եմ:

  6. Հարգելի Արթուր, Քաղ.իրավական պայմանագրերով կատարված աշխտանքների համար աշխատողից պահվում ե միայն 10տոկոս եկամտահարկ և ոչ մի սոց.պահումներ չկան:

  7. Ես հասկացա, որ Ձեր պայմանագիրը քաղաքացիաիրավական է,այդ դեպքում`ոչ:

  8. Բարև Ձեզ, Սաթենիկ։ Կարողեք, արդյոք, Ձեր գրածը իրավական ակտով հիմնավորեք։ Մասնավորապես այն մասը, որ միայն 10 տոկոս եկամտահարկ է պահվում, և որպես գործատու սոց. վճարը չի կատարելու։

  9. Սաթենիկը ճիշտ չէ, գործատուի սոց պահվում է, անպայման: Նաև 10 տոկոս եկամտահարկ: Ուրիշ բան չի պահվում:

  10. “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենք
    ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՐԿԸ ՊԱՀԵԼԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ

    1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
    Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ երկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ եւ իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:
    2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
    ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, եւ հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.

  11. Այո, դուք ճիշտ եք ,կներեք անուշադրության համար,գործատուից սոց. անպայման պահվում է,ինչպես նաև 10 տոկոս եկամտահարկ:

  12. Բարև ձեզ
    Եթե ՀՀ քաղաքացին կազմակերպության հետ կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր և ամսվա ընթացքում կազմակերպությանը մատուցել է ծառայություն (օրինակ 60.000 դրամ):Եկամտահարկը հաշվարկելու համար պետք է հաշվի առնել ,որ սոցիալական վճարները կարգավորող իրավական ակտերի համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների և ծառայությունների գծով ստացված եկամուտներից սոցիալական վճարներ չեն պահվում (սոցիալական վճարները հաշվարկվում են միայն գործատուի հաշվին)
    Հարկվող եկամուտը կկազմի`
    60.000-30.000=30.000դրամ
    Եկամտահարկը`30.000*10%=3.000դրամ

  13. Բայց չէ՞ որ գործատուն սոց. վճարում է միայն վարձու աշխատողների համար, իսկ քաղ. իրավական պայմանագրով աշխատողները չեն համարվում վարձու աշխատողներ:

  14. Հարգելի Տաթև, քաղիրավական պայմանագրով աշխատողից 3% չի պահվում, բայց գործատուն պետք է սոց վճարի (մինչև 20000-ը 7000 դրամ և այլն), դա միանշանակ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *