ԱԱՀ հաշվետվություն

Անի.

Բարև Ձեզ։ Ես սկսնակ հաշվապահ եմ։ Առաջին անգամ եմ ԱԱՀ-ով ֆիրմայի հաշվապահություն անում ու պետք է ԱԱՀ հաշվետվություն տամ։ Նախորդ հաշվետվություններում գրեթե միշտ ԱԱՀ-ի դտ-ի 20-րդ կետում արտացոլված է եղել ԱԱՀ հաշվանցման գումարի պակասեցում (72-րդ հոդված, 1-ին մաս 3-րդ կետ), ընդ որում միշտ փոքրիկ թվերով` 8 դրամ, 11 դրամ և այլն։ Սակայն ստացված հաշիվներում առկա չեն այս կետին համապատասխան հաշիվներ։ Խնդրում եմ` կարո՞ղ եք ինչ-որ հուշում տալ, ինչպե՞ս հասկանամ որտեղից են դուրս բերվել այս թվերը։ Նախկին գործն անող հաշվապահի հետ կապ չկա, ներկա կոլեգաներից չեն կաչողանում օգնել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ըստ ձեր գրած հոդվածի Հոդված 72.Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`
3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.
Ես հասկանում եմ, որ դուք իրականացնում եք նաև այնպիսի գործունեություն, որը ԱԱՀ դաշտում չի։ Դուք չեք նշել՝ ի՞նչ գործունեության տեսակներով եք զբաղվում։

Tigran

Չեք նշել ինչ գործունեության տեսակով եք զբաղվում, երկրորդն էլ կարող է հնից եկող ուղղումների/ճշտումների հարց էլ կա։