Ազատման հրաման

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Նշում եք հրամանի մեջ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-16,05.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար։

Մարինե
Մարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալություն։

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Կատարել վերջնահաշվարկ չօգտագործած արձակուրդի 23 օրերի համար 25.03.21-16.05.22թթ. ժկ/հատվածի համար:

Մարինե
Մարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Շնորհակալություն։

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Ձևակերպումը հրամանով պարտադիր չէ մանրամասնել. ընդամենը գրեք կատարել վերջնահաշվարկ չօգտագործած օրերի համար և աշխատավարձ՝ աշխատած օրերի համար։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Մանրամասնելը հրամանում անպայման չէ, գրեք կատարել վերջնահաշվարկ, որի շրջանակներում կվճարեք չօգտագործված արձակուրդայինը ու առանձին եղած օրերի աշխատավարձը:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, մի մանրամասնեք հրամանում, գրեք կատարել վերջնահաշվարկ։

Մարինե
Մարինե
4 տարի առաջ

Կարելի է գրել այսպես՝
Հաշվապահին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել ս/թ ամիս ամսաթիվ (ամիս ամսաթիվը նշում եք աշխատողի ազատման օրը):

Karine։
Karine։
4 տարի առաջ

Հրամանում ընդամենը պետք է գրեք ազատել աշխատանքից 25.03.22թ. համաձայն ԱՕ 112 հոդվածի և կատարել վերջնահաշվարկ։ Մնացածը իրենքին համապատասխան կատարեք աշխատավարձի հաշվարկ և վերջնահաշվարկ։

Լիլիա
Լիլիա
4 տարի առաջ

Ճիշտ կլինի ազատման հրամանի վերջում գրել.
գլխավոր հաշվապահին` կատարել վերջնահաշվարկ օրենքով սահմանված կարգով:
Հաշվապահն արդեն ձեր տվսծ ինֆորմացիայից կտեսնի չօգտագործված արձակուրդի ժամանակահատվածն ու օրերը և կկատարի վերջնահաշվարկ: